Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Խմբա­յին մեր վեր­ջին եր­կու հան­դի­պու­մը

Խմբա­յին մեր վեր­ջին եր­կու հան­դի­պու­մը
12.11.2019 | 02:02

Նո­յեմ­բե­րի 15-ին ու 18-ին Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի ազ­գա­յին ընտ­րա­նին կանց­կաց­նի Եվ­րո-2020-ի ընտ­րա­կան փու­լի վեր­ջին եր­կու՝ 9-րդ և 10-րդ տու­րե­րի հան­դի­պում­նե­րը։ 15-ին մե­րոնք Երևա­նում կհյու­րըն­կա­լեն Հու­նաս­տա­նի հա­վա­քա­կա­նին, այ­նու­հետ կմեկ­նեն Ի­տա­լիա: Օ­րերս հա­վա­քա­կա­նի գլ­խա­վոր մար­զիչ նշա­նակ­ված Աբ­րա­համ Խաշ­մա­նյանն ու­սում­նա­մար­զա­կան հա­վա­քի է հրա­վի­րել 24 ֆուտ­բո­լիս­տի։ Նրանք են դար­պա­սա­պահ­ներ Ա­րամ Հայ­րա­պե­տյա­նը («ՈՒ­րար­տու»), Գևորգ Կաս­պա­րո­վը («Գան­ձա­սար-Կա­պան»), Ար­սեն Բեգ­լա­րյա­նը («Դնեպր», (Բե­լա­ռուս)։


Պաշտ­պա­նա­կան գի­ծը կներ­կա­յաց­նեն Տա­րոն Ոս­կա­նյա­նը, Հայկ Իշ­խա­նյա­նը («Ա­լաշ­կերտ»), Ար­ման Հով­հան­նի­սյա­նը («Գան­ձա­սար-Կա­պան»), Ար­մեն Մա­նու­չա­րյա­նը («Փյու­նիկ»), Ար­թուր Դա­նիե­լյա­նը («Ա­րա­րատ-Ար­մե­նիա»), Վա­րազ­դատ Հա­րո­յա­նը («ՈՒ­րալ», Ռու­սաս­տան), Հով­հան­նես Համ­բար­ձու­մյա­նը («Է­նո­սիս Պա­րա­լիմ­նի», Կիպ­րոս), Կա­մո Հով­հան­նի­սյա­նը («Ժե­տի­սու», Ղա­զախս­տան), Անդ­րե Չա­լը­շը­րը («Գյո­թե­բորգ», Շվե­դիա)։
Կի­սա­պաշտ­պան­ներն են՝ Պետ­րոս Ա­վե­տի­սյա­նը («Ա­րա­րատ-Ար­մե­նիա»), Ար­տյոմ Սի­մո­նյա­նը, Ար­տակ Ե­դի­գա­րյա­նը, Է­րիկ Վար­դա­նյա­նը «(«Փյու­նիկ»), Ար­տակ Գրի­գո­րյա­նը («Ա­լաշ­կերտ»), Ռու­մյան Հով­սե­փյա­նը («Ար­դա», Բուլ­ղա­րիա), Գևորգ Ղա­զա­րյա­նը (ԱԵԼ, Կիպ­րոս), Էդ­գար Բա­բա­յա­նը («Հոբ­րո», Դա­նիա)։
Հար­ձակ­վող­ներն են՝ Գե­ղամ Հա­րու­թյու­նյա­նը («Գան­ձա­սար-Կա­պան»), Տիգ­րան Բար­սե­ղյա­նը («Կայ­սար», Ղա­զախս­տան), Ար­թուր Սար­կի­սո­վը («Ե­նի­սեյ», Ռու­սաս­տան), Ա­լեք­սանդր Կա­րա­պե­տյա­նը («Սո­չի», Ռու­սաս­տան)։


Տար­բեր վնաս­վածք­նե­րի պատ­ճա­ռով հա­վա­քա­կա­նին չեն միա­նա Հեն­րիխ Մխի­թա­րյա­նը, Մար­կոս Պի­զե­լին, Սար­գիս Ա­դա­մյա­նը, Կառ­լեն Մկրտ­չյա­նը։ Հու­նաս­տա­նի հա­վա­քա­կա­նի հետ հան­դի­պու­մը ո­րա­կազ­րկ­ման պատ­ճա­ռով բաց կթող­նի Վա­րազ­դատ Հա­րո­յա­նը։ Կր­կին ազ­գա­յին թիմ են հրա­վիր­վել Գևորգ Կաս­պա­րո­վը, Ար­թուր Սար­կի­սո­վը, Ար­տյոմ Սի­մո­նյա­նը, Ար­մեն Մա­նու­չա­րյա­նը և Գե­ղամ Հա­րու­թյու­նյա­նը։ Ա­ռա­ջին ան­գամ երկ­րի գլ­խա­վոր թի­մից հրա­վեր է ստա­ցել «Ա­րա­րատ-Ար­մե­նիա­յի» պաշտ­պան Ար­թուր Դա­նիե­լյա­նը:

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 3688

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ